Կայծակը հարվածել է թուրքական ավիաուղիներին պատկանող, Բեյրութ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավին, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:
Կայծակն օդանավին հարվածել է թռիչքից մի քանի րոպե անց, այդ պահին օդանավում եղել է 75 ուղեւոր: Օդանավը ստիպված է եղել վերադառնալ Բեյրութ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սա արդեն թուրքական ավիաուղիներին պատկանող երկրորդ օդանավն է, որին հարվածում է կայծակը: Նախորդ շաբաթ կայծակը հարվածել էր Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացնող օդանավին:





























