Թուրքիայի երկրնքում 2013-ի առաջին ամսում մեծ թվով չբացահայտված թռչող մարմիններ (ՉԹՕ) են երեւացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2013-ի հունվարի 1-ից հունվարի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՉԹՕ-ների հետ կապված 387 ահազանգ, որոնցից 67-ի դեպքում ականատեսները լուսանկարահանել կամ տեսագրել են բջջային հեռախոսով կամ տեսախցիկով։
ՉԹՕ-ներ երեւացել են հիմնականում Թուրքիայի Ստամբուլ, Անթալիա, Ալանիա, Բուրսա, Սամսուն, Անկարա, Իզմիր, Աքսարայ, Աֆյոն, Ուշաք, Դենիզլի, Կայսերի, Սիվաս, Նեւշեհիր, Չանաքքալե եւ Իզմիթ քաղաքներում եւ դրանց շրջակայքում։
Նշենք, որ Աղրը (Արարատ լեռան շրջակայք) նահանգի հարավային հատվածում կեսօրին մոտ երեւացել են սպիտակ փայլուն թռչող անհայտ մարմիններ, որոնք արագ տեղաշարժվել են երկնքում եւ մի որոշ ժամանակ անց կապույտ հետագիծ թողնելով անհետացել։ Այդ թռչող ափսեները լուսանկարվել եւ ուղարկվել են ուսումնասիրության։ Մանրակրկիտ արված ուսումասիրությունից պարզ է դարձել, որ արված լուսանկարները ֆոտոմոնտաժ չեն, իսկ նրանցում առկա անհայտ մարմինները դասակարգվել են որպես ՉԹՕ (Չբացահայտված թռչող օբյեկտ)։




























