PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հերքել է վերջին օրերին թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե առաջիկայում PKK-ի 100 զինյալ զենքը վայր են դնելու եւ հեռանան Թուրքիայից։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե թուրքական մամուլում վերջին օրերին հաճախակի լույս տեսնող «PKK-ն լքում է Թուրքիան» վերնագրով լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նա շեշտել է, թե նման լուրերը տեղավորվում են քրդերի դեմ հոգեբանական պատերազմի շրջանակներում։
Քարայըլանը նաեւ հերքել է, թե PKK-ի եւ թուրքական իշխանությունների միջեւ ինչ որ վայրերում բանակցություններ են տեղի ունենում։ «Թուրքական իշխանությունները Փարիզմում քուրդ ակտիվիստ կանանց սպանության մասին լռում են, փորձելով մոռացության տալ այն։ Եթե նրանք ուզում են, որ գործընթացը զարգանա, պետք է բացատրություն տան այդ սպանության հետ կապված։ Մենք կասկած չունենք, որ սպանություններն իրականացրել են թուրքական իշխանությունները»,-նշել է Մուրադ Քարայըլանը։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական Hurriyet-ը MIT-Օաջալան բանակցությունների հետ կապված գրել էր, թե սկզբնական շրջանում Թուրքիայի տարածքում 100 քուրդ զինյալ է զենքը վայր դնելու եւ հետ քաշվելու Հյուսիսային Իրաք։ Նշվում է, թե մի քանի հասարակական կազմակերպություններ կհետեւեն այդ զինյալների զենքի վայր դնելու ու հեռանալու գործընթացին։





























