Հունվարի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհի 17-րդ կմ-ին` Մխչյան գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ ճամփեզրին կայանված մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























