«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կազմել է 406,91 դրամ: Երեկ բորսայում գործարքներ չեն կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0,02%-ով կամ 0,09 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 405-408 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,36 դոլարից բարձր մակարդակում: Եվրոն մի փոքր թանկացել է, ինչին նպաստել է Գերմանիայում գործազուրկների թվաքանակի կրճատման վերաբերյալ տեղեկությունը:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 29,9966 ռուբլի: Վերջին ամիսներին առաջին անգամ դոլարի փոխարժեքը ցածր է 30 ռուբլուց:





























