«168 ժամ» թերթի տեղեկություններով, ՀՀ նախագահական ընտրություններից հետո Կոտայքի ներկայիս մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին։

«Նրան կփոխարինի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նույն աղբյուրների համոզմամբ` ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնին է ուզում վերադառնալ Վարդան Այվազյանը, ում այդ գործում աջակցում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը»,- գրում է «168 ժամը»: