Այժմ շուկայում է Աննա Ս. Գեւորգյանի նոր անգլալեզու հրատարակությունը, որը վերլուծում է դեպի ծով ելք չունեցող երկրների բարդ տնտեսական եւ տրանսպորտային վիճակը: Այս երկրների համար ընդունելի եւ համադրելի իրավիճակ կարղ էր ապահովել միայն Եվրոպան: Այն նաեւ ներկայացնում է հայաստանյան վիճակի ամբողջական վերլուծություն:

Գիրքն ունի երեք ISBN համարներ` աոաջինը` որպես տպագիր հրատարակություն, երկրորդը` որպես ՓԴՖ էլեկրոնային գիրք, եւ երրորդն ընթերցողը կարող է ձեոք բերել Amazon Worldwide-ից (նկարագրված է http://www.libertas-institut.com/de/PDF/Flyer_Gevorgian. pdf). Այն հրատարակվել է LIBERTAS եվրոպական ինստիտուտի կողմից, որը Գերմանիայում հիմնված եվրոպական գաղափարական կենտրոն է եվրոպական եւ միջազգային կառավարման եւ տնտեսության մասին, ինչում Հայաստանն ունի իր որոշակի դերը: Դեռ ինը տարի առաջ այնտեղ գրվել է սցենար Հայաստանի` Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ: Մի քանի տարի անց հրատարակվել է կոմպլեմենտար քաղաքականության մասին մի բուկլետ, որի հեղինակն է Նոնա Աբազյանը, մագիստր: 2012 թվականի հուլիսին մոնիթորինգի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ընտրությունները (http://libertasblogs.wordpress.com), եւ ներկայումս նախապատրաստվում է Հայաստան-Եվրամիություն սցենարը:

Աննա Ս. Գեւորգյանի գրքից հատվածներ կարելի է գտնել նաեւ «Եվրամիության արտաքին գործերի լրագիր» թերթի հաջորդիվ հրատարակվելիք համարներից մեկի մի հոդվածում, որը նույնպես հրապարակված է եւ կարելի է ներբեռնել (անվճար, քանի որ այն հանդիսանում է ոչ շահութային գործառնություն) www.eufaj.eu -ից: