Աֆղանստանի Թահար նահանգի Թալուկան քաղաքում զինված անձը փորձել է մտել համալսարան: Ուսանողական քաղաքը պահպանող աշխատակիցները փորձել են փակել գրոհայինի ճանապարհը, սակայն վերջինս կրակել է նրանց վրա, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Անվտանգության երկու աշխատակիցները զոհվել են, հարձակվողն  ինքը էլ է վիրավորվել: Նրան  ձերբակալել են, կատարվում է  հետաքննություն: