Ռուս բլոգերները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` փետրվարի մեկին աշխարհիկ պետության «գռեհիկ ու պարզունակ ընկալման» մասին ելույթում եւ նախագահի աշխատակազմի ղեկավար  Սերգեյ Իվանովի անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսական համաշխարհային ժողովրդական ռուսական տաճարում ունեցած ելույթում բառացի համընկումներ են գտել:

Նախօրեին Պուտինն Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «շատ բաներում հենց հոգեւոր եւ ազգային հիմքերի խախարխլումից, Ռուս ուղղափառ եկեղեցու եւ մեր ավանդական այլ ծեսերի թունավորումից է սկսել միացյալ երկրի քայքայումը, նրանում հեղափոխությունների պայթյունները, եղբայրասպանությունները, հակամարտությունները եւ պատերազմները»:

«Հենց հոգեւոր հիմքերը խարխլելուց է սկսվել միացյալ երկրի քայքայումը, նրա ցնցումը հեղափոխական պայթյուններից, քաղաքացիական հակադրությունները»,- հոկտեմբերին ասել է Իվանովը, հիշել են բլոգերները:

Ըստ «Գազետա,ռու»-ի, Պուտինը նախօրեին սկսել է «հոգեւոր արժեքների անկման» դեմ խոստացված պայքարը: Արքեպիսկոպոսական  ՌՈւԵ  անսդամներին ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է  « խուսափի աշխարհիկի գռեհիկ պարզունակ ընկալումից»: Եկեղեցին մնացած բոլոր դավանանքների հետ պետք է ավելի շատ մասնակցի հասարակական կյանքին, ասել է Պուտինը: