Թեեւ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն ասել էր, որ փետրվարի 1-ից կսկսի նախընտրական քարոզարշավը, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այս մասին, այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Սեդրակյանը՝ նկատի ունենալով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Նրա խոսքով՝ այս պահին ակտիվ քարոզարշավի մասին խոսելն իր կողմից բարոյական չի լինի: «Հիմա պարտավոր ենք նստել, սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը»,- ասաց Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ ինքը վանեցի է եւ վճարովի եթերից չի օգտվելու, քանի որ չի պատասրտվում փողերը քամուն տալ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am