Թուրքիայի Քահրամանմարաշ-Ադըյաման ավտոճանապարհի 25-րդ կմ-ին փետրվարի 2-ի առավոտյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադըյամանի Չելիք գյուղից դուրս եկած մարդատար միկրոավտոբուսը դիմահար բախվել է երկաթով բեռնված TIR բեռնատարին:

Բախման հետեւանքով միկրոավտոբուսի վարորդն ու 9 ուղեւորները մահացել են։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները վնասվածքներ ստացածներին տեղափոխել են Քահրամանմարաշի հիվանդանոց։

Փրկարարները հատուկ տեխնիկայով են մահացածների դիակները դուրս բերել երկաթե թափոնի վերածված միկրոավտոբուսից։