Եգիպտոսում ցուցարարները քարեր եւ շշեր են նետել  վարչապետ Հիշամ  Քանդիլի ավտոշարասյան վրա, երբ վերջինս փորձում էր Թահրիր հրապարակ մտնել:

Քանդիլի գրասենյակում հայտնել եմ, որ նա «բախվել է երիտասարդների եւ իրավախախտների հետ», հաղորդում է  «Ինտերֆաքսը»: Որեւէ մեկը չի տուժել:

Նշենք, որ շաբաթ գիշեր ցուցարարներն այրել էին նախագահական պալատը: Ոստիկանությունը ստիպված էր եղել  արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ գործի դնել: Արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել 30 մարդ:

Փետրվարի 2-ին Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան  պահանջել էր երկրի ՆԳ նախարարի հրաժարականը այն կադրերի ցուցադրումից հետո, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում մերկ տղամարդուն: