Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հանդիպում են ունեցել Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում:
Ռուսաստանի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում իրավիճակը եւ ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները:
«Ռուսաստանյան կողմից աջակցություն է հայտնվել հատուկ բանագնացի ջանքերին, այդ թվում` նրա կողմից իրականացվող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված «մաքոքային դիվանագիտությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:





























