Ճապոնիայի Հոկայդո կղզում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի սպառնալիք չկա, նշում է երկրի Օդերեւութաբանական գործակալության հաղորդագրության մեջ:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 23.17-ին  (երեւանյան ժամանակով` 18.17-ին): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 120 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: