Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ժամանել է Մալիի Տիմբուկտու քաղաք, ելույթով դիմել է աֆրիկյան այդ երկրի քաղաքացիներին:

Իր դիմումում Օլանդը նշել է, որ ֆրանսիական զորակազմը չի նախատեսում երկար մնալ Մալիում, բայց դեռեւս վաղ է խոսել հակամարտության ավարտի մասին:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ֆրանսիացի զինվորականները սկզբում պետք է օգնություն ցուցաբերեն Մալիի զորքերին՝ հյուսիսային տարածքների նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու հարցում, որոնք գրավել են իսլամիստ գրոհայինները: Ըստ Օլանդի, դրա համար կպահանջվի մի քանի շաբաթ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Օլանդը նաեւ գովել է ֆրանսիացի զինվորներին՝ Մալիում իսլամիստների դեմ գործողություններում ունեցած իրենց դերի համար: