Ֆրանսիայի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով թույլ է տրվում նույնասեռականներին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել:
Երկրի խորհրդարանի ստորին պալատում ընդունված օրինագիծը ամուսնությունը մեկնաբանում է որպես համաձայնություն երկու մարդկանց, այլ ոչ բացառապես կնոջ եւ տղամարդու միջեւ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», օրինագծին կողմ է քվեարկել 249, դեմ՝ 97 պատգամավոր: Այսպիսով, խորհրդարանի ստորին պալատը հնարավորություն է տվել երկրում օրինականացնել նույնասեռ ամուսնությունները: Քվեարկությունից հետո ձախ պատգամավորների մեծ մասը, մասնավորապես, սոցիալիստները, կանգնել եւ սկսել է ծափահարել, վանկարկելով. «ավասարություն»:
Հիշեցնենք, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստումը՝ տարբեր սեռական կողմնորոշում ունեցողներին ամուսնանալու հնարավորություն տալու մասին, բուռն վեճերի առիթ էր դարձել ֆրանսիացիների շրջանում:
Վերջին երկու շաբաթներին Փարիզի փողոցներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել այդ նախաձեռնության կողմանկիցների եւ հակառակորդների կողմից:





























