Երեւանում Զարգացման եվրասիական բանկի նոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Իգնատովը: Այդ պաշտոնում նա զբաղվելու է Հայաստանի տարածքում ԶԵԱԲ-ի խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման կազմակերպմամբ, NEWS.am-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Սերգեյ Իգնատովը ԶԵԱԲ-ում ախատում է 2008 թվականից: Զբաղեցրել է նախագծային խմբի մենեջերի եւ ավագ մենեջերի պաշտոնները: Զբաղվել է ներդրումային նախագծերի նախապատրաստմամբ, կառավարմամբ եւ մոնիտորինգով: Նրա մասնակցությամբ իրականացվել են ութ նախագծեր Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Հայաստանում` ընդհանուր 466 մլն դոլար արժողությամբ: 2011թ. տվյալներով պարգեւատրվել է որպես բանկի լավագույն աշխատակից:
Երեւանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրենի պաշտոնում նա փոխարինելու է Սերգեյ Ելիզարովին, ով Հայաստանում աշխատել է 4 տարի:





























