Մոսկվայում սպանված քրեական աշխարհի պարագլուխ «Դեդ Հասանի» մտերիմներն ընտրել են նրա ժառանգորդին: Մաֆիոզները խաղադրույքը կատարել են Զաքարի Քալաշովի (Շաքրո Կրտսեր) վրա, ով ներկայումս բանտարկված է իսպանական բանտում:
«Իզվեստիա»-ի տվյալներով, ժառանգորդի հարցը քննարկվել է նրա մահից հետո` 9-րդ օրը: Հունվարի 25-ին Խովանսկի գերեզմանատանը հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ապա նրանց մի մասը գնացել է «Նաշ դվոր» ռեստորան: կողմնակի անձանց համար ռեստորանը փակ է եղել:
Հոգեհանգստին մասնակցել են Ասլանի որդին` Նոդարը եւ այլ մերձավոր ազգականնե, այդ թվում` Դմիտրի Ճանթուրիան (Միրոն): Չանտուրիան համարվում էր հիմնական հավակնորդներից մեկը` Թեմուրի Միրզոեւի, Յուրի Ուսոյան եւ քիչ հայտնի հեղինակություն Սադկոյի հետ: Սակայն քրեական աշխարհը կարծում է, որ նրանք չունեն այն հեղինակության մի մասը, որ ուներ Դեդ Հասանը: Ուստի ընտրությունը կանգ է առել հեղինակավոր «օրենքով գող» Զաքարի Քալաշովի վրա:
59-ամյա Շաքրոն լավ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում ընդգրկված է «Եղբայրություն» ցանկի մեջ: Նա շնվել է Թբիլիսիում, եւ, ինչպես Դեդ Հասանը, ազգությամբ եզդի է: Նա բազմաթիվ թշնամիներ ունի, մի քանի անգամ մահափորձ է կատարվել: 1999թ. նա տեղափոխվել էր Իսպանիա եւ հանգրվանել Կոստա-դել-Սոլ առողջարանում: 2005թ. իսպանիայում «Բոռ» գործողություն էր եղել եւ Շաքրոյի շատ մտերիկմներ բանտարկվել էին, իսկ նա փախել էր Արաբական Էմիրաթներ: Այնտեղ նրան ձերբակալել եւ ետ էին ուղարկել` դատապարտելով 7,5 տարվա ազատազրկման: Վրաստանում էլ նրան հեռակա դատապարտել են 11 տարվա ազատազրկման` մի գործարարի առեւանգման համար: Վրաստանում նրա պալատը առգրավել եւ ոստիկանական բաժանմունք էին դարձրել:
Շաքրոյի պատժաժամկետն ավարտվում է մարտին, այդ ժամանակ նա կդառնա 60 տարեկան: Ի դեպ, իսպանական դատարնի վճռով, նրան արտաքսելու են, եւ իրավունք չունի 10 տարի ետ վերադառնալ:
Հատուկ ծառայությունները կարծում են, որ Շաքրոյի գլխավորությամբ Դեդ Հասանի կլանի դիրքերը կամրապնդվեն:




























