Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում փետրվարի 8-ին տեղի կունենա «Վլադիմիր Իվանի Վերնադսկիի ծննդյան 150-ամյակը» խորագրով  լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է Ռուսական գիտության օրվան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:  Կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության թանգարանային եւ արխիվային հավաքածուների  նյութեր:

Ցուցահանդեսը ներկայացնում է ավելի քան 40 ինքնատիպ անձնական լուսանկարներ եւ  լուսանկարչական փաստաթղթեր, այն կշարունակվի մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը:

Վլադիմիր Իվանի Վերնադսկին (1863-1945) հայտնի գիտնական է, փայլուն  հանքաբան, բյուրեղագետ, երկրաբան, երկրաքիմիայի, կենսաերկրաքիմիայի, ռադիոերկրաբանության, կենսոլորտի գիտության հիմնադիրը, փիլիսոփայությամբ, պատմությամբ եւ հասարակական գիտություններով հետաքրքրվող գիտնական-բառարանագիր: Նրա ավանդը խորհրդային, այդ թվում նաեւ հայկական գիտության բնագավառում անհերքելի է: