Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում փետրվարի 6-ին դիպուկահարի կրակոցից հայ է մահացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Հալեպի Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը.
Նրա խոսքով՝ սպանվածը 60-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է, ով սովորական արհեստավոր էր։
Անդրադառնալով Հալեպում հայկական թաղամասում տիրող իրավիճակին, Ռեիսյանը նշեց, որ այն շատ չի փոխվել, այսինքն՝ ավելի հանդարտ է մյուս թաղամասերի համեմատ։ Շարունակվում է էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերաբար անջատումները, հեռախոսային եւ ինտերնետ կապը գործում է խափանումներով։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հալեպ Նոր Գյուղ թաղամասում հայ է սպանվել։ Տղամարդը ցանկացել է կարճ ճանապարհով անցնել, եւ հայտնվել է դիպուկահարների վերահսկողության տակ գտնվող տարածքում։





























