2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) է ստացել մոտ 390.3 հազ. ավտոմեքենա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն: Ապահովագրական ընկերությունների ընդհանուր հասույթը կազմել է 15.1 մլրդ դրամ, իսկ հատուցումները՝ 9.2 մլրդ դրամ (այսինքն՝ ապահովագրական վճարների 70%-ն ուղղվել է հատուցումներին):
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. ապահովագրվել էր 392.7 հազ. ավտոմեքենա, հավաքագրվել էր 14.8 մլրդ դրամ, սակայն հատուցվել էր ընդամենը 5.5 մլրդ դրամ (37.1%): Մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ-ի վնասաբերությունը գրեթե կրկնակի աճել է:
2012 թ. գրեթե կրկնակի աճել է նաեւ վթարների թիվը՝ նախորդ տարվա 25 հազարից հասնելով 46 հազարի: Սակայն մեկ վթարին բաժին ընկնող հատուցման չափը 223 հազ. դրամից իջել է մինչեւ 200 հազ. դրամ:
2012 թ. մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը կազմել է 38.7 հազ. դրամ, 2011 թ. 37.7 հազ. դրամի համեմատ:





























