Ռուսաստանի Պսկովի մարզի բնակչին դիահերձարանում ողջ-ողջ սառեցրել են. բժիշկները սխալմամբ հաստատել են նրա մահը, սակայն իրականում մահը վրա է հասել միայն տղամարդուն սառցախցիկում տեղադրելուց հետո։
Քննչական կոմիտեում հայտնել են, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Կանչով ժամանած բժիշկները հաստատել են 57-ամյա տղամարդու մահը սրտի կաթվածից։ Մարմինը դիահերձարան են տեղափոխել, որտեղ էլ տեղադրել են սառցախցիկում, հայտնում է utro.ru-ն։
Դիահերձում կատարելուց երկու օր անց պարզվել է, որ հիվանդը մահացել էր ոչ թե սրտի կաթվածից, այլ սառցակալումից։ Այժմ նրա մահվան փաստով սկսվել է նախնական քննություն, ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները։ ՌԴ ՔԿ-ում չեն բացառում քրեական գործի հարուցման հնարավորությունը։




























