Փետրվարի 8-ին, ժամը  01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է առեւտրի տաղավար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի շուկայի մոտակայքում գտնվող առեւտրի տաղավարներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.24-ին, մարվել` 01.36-ին: Այրվել է տաղավարի տանիքը` 2 քմ: