Հայաստանյան բանկերը անցնող շաբաթվա ընթացքում արտարժույթի ներբանկային շուկայում գնել են 91.5 մլն դոլար, վաճառել 100.9 մլն դոլար: Այս ծավալները փոքր-ինչ բարձր են շաբաթական միջին ցուցանիշներից; Թեեւ հարկ է նշել, որ 2013 թ. աչքի է ընկնում արտարժութային շուկայի անհամեմատ ավելի բարձր ակտիվությամբ, քան 2012 թ.-նն էր:
Անցնող շաբաթվա ընթացքում բարձր է եղել նաեւ եվրոյով կատարվող շրջանառությունը՝ առքը 8.7 մլն եվրո, վաճառքը՝ 11.9 մլն եվրո:
Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ (մոտ 94 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար: Վարկավորման ծավալները նվազել են նախորդող շաբաթվա համեմատ:





























