Սերիական մարդասպան Դեւիդ Գորը Հարավային Յորքշիրում բնակվող իր ընկերուհի Ադա Ուիլքինսոնին խնդրել է գրել իր կենսագրությունը: Դրա համար հանցագործը 6 տարի կնոջը պատմել է իր «արկածների» մասին:
81-ամյա անգլուհին նամակագրությամբ սկսել է զբաղվել դեռեւս մանուկ հասակում, երբ իր ուսուցչուհին երեխաներին հասցեներ է բաժանել եւ հանձնարարել այդ հասցեներով ուղերձներ հղել: Փոքրիկ Ադային բաժին է ընկել Սամյուելը: Նրանք տարիներ շարունակ սկսել են նամակներ գրել միմյանց. Նամակներից մեկում Սամյուելը հայտնել է, որ այցելել է Death Row բանտ եւ իր համար ցավալի էր տեսնել բանտարկյալներին, որոնց մասին ոչ ոք չի գրում:
Ադան համաձայնել է իր հասցեն տրամադրել գրագրության համար եւ շուտով նամակ է ստացել քաղցկեղով հիվանդ բանտարկյալ Մել Փոուփից: Երեք ամիս անց նա տեղեկություն է ստացել նրա խցակից Դեւիդ Գորից, որ Մելը մահացել է: Այդ ժամանակից ի վեր Ադան եւ Դեւիդը պարբերաբար շփվում են արդեն 30 տարի:
6 տարի առաջ բրիտանացու դուստրը պատահաբար ինտերնետում տեղեկություն է հայտնաբերել իր Դեւիդ Գորի մասին եւ պարզվել է, որ նա սերիական մարդասպան է: Երբ Ադան խոստովանել է իր վիրտուալ ընկերոջը, որ գիտի ճշմարտությունը, նա խնդրել է գրել իր կենսագրությունը: Իր կյանքի մասին վեպի համար Գորը սկսել է պատկերավեր ներկայացնել իր կողմից կատարված բոլոր հանցագործությունները:
«Ես սարսափի մեջ էի եւ վստահ էի, որ նա դույզն ինչ չի զղջացել: Ես կարծում եմ, որ նա պատմել է բոլոր մանրամասները, որպեսզի կրկին վերապրի այդ պահերը: Նա իր հանցագործությունները բացատրել է նրանով, որ իրենից հեռացել է կինը` երեխաների հետ: Նա իր կնոջ հանդեպ չարությունից դրդված սպանել է 4 անմեղ մարդում»,-նշել է Ադան:
Նրա խոսքիվ` մինչ այդ Գորը բարի մարդու տպավորություն թողել, պատնել է իր երեխաների մասին, կամ այն մասին, թե ինչպես է ամեն տարի Սանտա Կլաուսի դեր տարել:





























