Նորություն չէ, որ Twitter ընկերությունը մշտապես լրացնում է իր ծառայությունների լեզուների բազան: Սակայն փետրվարի 8-ի ուշ գիշերը ծրագրավորողներն ավելացրել են  մի հնարավորություն, որի մասին պետք է իմանա ինտերնետային ողջ առաջադեմ հասարակությունը` այժմ  Twitter-ում կա  «կատվային» մեմ լեզու`  lolcat.

«lolcat» տերմինի տակ սովորաբար հասկանում են տեքստի ձեւով կատվի պատկեր` մեծատառերով եւ միտումնավոր ուղղագրական սխալներով գրված: Այս ոճով էլ այսօրվանից կարելի է լրացնել  Twitter-ի ինտերֆեյսը: Այդ դեպքում «followers»-ի փոխարեն դուք կտեսնեք «FOLLOWERS», նոր թվիթ գրելու կոճակը կուրախացնի ձեզ  «COMPOZE NEW TWEET. KTHXBYE!»-ով, եւ այլն:

Բաժանորդներն ինչպես միշտ երկու խմբի են բաժանվել: Կատվային վեբ մեմի սիրահարներն ուրախացել են, մյուսները ծրագրավորողներին խորհուրդ են տվել զբաղվել սպամերով եւ այլ` իսկապես օգտակար բաներով, հայտնում է  Onliner-ը: