Մեծ Բրիտանիայում շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող եւ 4 տարի առաջ հարազատ մորն սպանած 32-ամյա բնակչուհուն ազատ արձակումը ողբերգությամբ է ավարտվել: Կինը, հայտնվելով ազատության մեջ, դանակով մարդկանց որսի է ելել:
Նիկոլա Էջինգթոնը` մորն սպանելուց հետո, 4 տարի պարտադիր բուժման կուրս է անցել հոգեբուժարանում: Երկար ժամանակ բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե ինչ է նրա հետ կատարվում եւ արդյունքում կնոջ մոտ շիզոֆրենիա են ախտորոշել: 4 տարի բուժման կուրս անցնելուց հետո բժիշկները համարել են, որ նա բավարար չափով առողջ է, որպեսզի վերադառնա նորմալ կյանքի: Էջինգթոնին դուրս են գրել հոգեբուժարանից, թեեւ նրա հարազատները եւ անձամբ Նիկոլան պնդել են, որ նա վտանգավոր է շրջապատի համար:
Հայտնվելով ազատության մեջ, կինը շարունակել է զանգահարել կլինիկա եւ վստահեցրել բժիշկներին, որ ինքը կարող է որեւէ մեկին սպանել: Արյունքում կինը սուպերմարկետից մսի դանակ է գնել եւ հարձակվել անցորդների վրա: Սկզբում նա հարձակվել է 22-ամյա Քերրի Քլարքի վրա, բայց աղջկան հաջողվել է դիմադրություն ցույց տալ եւ փախչել: Փոխարենը հոգեկան կինը կտրել է 58-ամյա Սալլի Հոդքինի պարանոցը, հաղորդում է «ԱԻՖ»-ը:





























