Լիբիայի Գերագույն  դատարանի որոշմամբ երկրի քաղաքացիներին իրավունք է տրվել երկրորդ կանանց հետ ամուսնությունները գրանցել առանց առաջին կնոջ պաշտոնական համաձայնության:

Մուամար Քադաֆիի օրոք Լիբիայում գործող օրենքի համաձայն`  երկրորդ կնոջ հետ ամուսնանալիս պարտադիր պետք է լիներ առաջինի թույլտվությունը:

Իրականում սակայն Ջամահիրիայում բնակչության մեծ մասն, ինչպես աշխարհիկ երկրներում,  ուներ մեկ կին: 2011թ. Անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Ջալիլը հայտարարել էր, որ Լիբիայի իրավական համակարգի հիմքում պետք է ընկած լինեն շարիաթի օրենքները: