Երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապողների համար օգտակար կարող են լինել բանջարեղենով եւ մրգերով հարուստ դիետաները: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է «Clinical Journal of the American Society of Nephrology» ամսագրում:
Տեխասի բժշկական քոլեջի մասնագետների կողմից իրականացված հետազոտությանը մասնակցել է երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող 71 մարդ: Նրանք մեկ տարվա ընթացքում կամ ստացել են մրգերի եւ բանջարեղենի լրացուցիչ չափաքանակ կամ ալկալիական դեղահաբեր:
Արդյունքում երկու խմբում էլ մեկ տարի անց նկատվել է նույն արդյունքը: Անալիզները ցույց են տվել իրավիճակի կայունացում: Ու թեեւ մրգերն ու բանջարեղենը հարուստ են կալիումով եւ կարող են բարձրացնել նրա մակարդակը արյան մեջ, սակայն նման բան տեղի չի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























