Բոստոնցի էներգետիկ մագնատը դստեր հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի աղջիկը «Facebook»-ից հրաժարվելու դիմաց հորից գումար կստանա:
14-ամյա Ռեյչել Բեյերը «Facebook»-ից ջնջել է իր աքաունտը: «Groom Energy Solutions» էներգետիկ ընկերության փոխտնօրենը դստերը պաշտոնապես խոստացել է վճարել 200 դոլար` 6 ամիս առանց սոցիալական ցանցի «դիմանալու» համար, տեղեկացնում է «Правда.Ру»-ն:
Ռեյչելը գումարը կստանա մաս առ մաս. 50 դոլարն ապրիլին, մնացած 150-ը` հունիսին: «6 ամիս հետո Ռեյչելը նախատեսում է վերադառնալ «Facebook»: Միաժամնակ նա խոստովանում է, որ դա ժամանակի զուր վատնում է»,-ասել է Փոլ Բեյերը «The Daily Dot»-ին:





























