Դեդ Հասանի կլանի «օրենքով գողերը» քրեական աշխարհի մի քանի հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ հավաք են կազմակերպում, որը պետք է տեղի ունենա Արաբական Միացյալ Էմիրություններում:

«Ռոսբալտ»-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ նախորդ շաբաթ կլանի ներկայացուցիչները դիմել են զբոսաշրջային ընկերություններից մեկին՝ ԱՄէ այցելելու համար ավելի քան հարյուր «օրենքով գողերի» արտասահմանյան անձնագրերը ձեւակերպելու խնդրանքով:

Մաֆիոզները նաեւ ցանկանում են, որպեսզի  իրենց համար առանձին ինքնաթիռ վարձակալվի: Ըստ իրավապահների`հավաքին նախատեսվում է ընդհանուր առմամբ շուրջ 300  «օրենքով գողերի» մասնակցությունը:

Միջոցառումը կազմակերպում են կլանի ներկայիս առաջնորդները` Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոեւը ( Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորովը ( Վասյա Վոսկրես), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ):

Նշված հանդիպումը երկու գլխավոր նպատակ ունի. ցույց տալ, որ կլանը միասնական է եւ հզոր,  ինչպես նաեւ կատարել  10 գողերի «թագադրումը»: Մասնավորապես,  «օրենքով գողի» շարքն են ցանկանում դասել Թիմուր Արխանգելսկի մականվամբ Ասլան Ուսոյանի բարեկամին: