Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ «Կոկա Կոլայի» ամենօրյա հսկայական քանակությամբ օգտագործումը «էական գործոն» է դարձել Նոր Զելանդիայի  30-ամյա բնակչուհի Նատաշա Հարիսի մահվան հարցում: 8 երեխաների մայրը Նոր Զելանդիայում մահացել է երեք տարի առաջ: Սկզբում հաստատվել է, որ կինը համացել է սրտի կանգից, սակայն հետո քննիչները պարզել են, որ Նատաշա Հարիսն ամեն օր 10 լիտր «Կոկա Կոլա» է խմել: Քննիչները հաշվարկել են, որ այդկերպ օրական Նատաշայի օրգանիզմը ավելի քան մեկ կգ շաքար  եւ 970 միլիգրամ կոֆեին է ստացել: Դա երկու անգամ գերազանցում է կոկաինի, եւ 11 անգամ շաքարի օգտագործման անվտանգ մակարդակը:

Նատաշա Հարիսի ընտանիքի անդամները պատմել են, որ նա կախվածություն ուներ Կոկա Կոլայից եւ եթե չէր խմում, ողջ մարմնով սկսում էր ցնցվել:

Բժիշկները հայտարարել են, որ «Կոկա Կոլայի» չափից ավելի օգտագործումը կնոջ մոտ սրտի ռիթմի խախտում է առաջացրել:

Մասնագետները նշել են, որ «Կոկա Կոլա» ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել այն մարդկանց առողջության համար, որոնք չափից ավելի են գազային ըմպելիքներ խմում: