Ռուսաստանը Սիրիային հակաօդային պաշտպանության համակարգեր եւ տարբեր տեսակի զինված ուժերի համար վերանորոգման տեխնիկա է տրամադրում: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Ավիացիոն տեխնիկա «Ռոսօբորոնէքսպորտ»-ը չի մատակարարում Սիրիային, հավելել է մասնագետը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդում է RBK-ն, Իսայկինը անհեթեթություն է անվանել տեղեկությունը, թե իրենք Սիրիային օպերատիվ տեխնիկական «Իսկանդեր» հրթիռային համալիրներ են մատակարարում: «Դրանց մատակարարման պայմանագիր մենք չունենք»,-հայտարարել է նա:
Միաժամանակ, Իսայկինն ընդգծել է, որ սպառազինությունների մատակարարման ծավալների առումով Սիրիան առաջին տասնյակում չկա:




























