Թուրքիայի Ռիզե նահանգի Չամլըհեմշինի (Համշենի շրջան) շրջանի Քյոփրուբաշը գյուղ մտած սոված գայերը հարձակվել են 6 ամսական շան վրա, պատառոտել եւ տարել անտառ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ գյուղի խանութներից մեկի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գյուղ մտած 4 սոված գայերը հարձակվում շան վրա:

Այդ ընթացքում գայերի հարձակումը տեսած Աբբաս Քաբաօղլուն փորձել է գայերին վախեցնել եւ ստիպել, որ հեռանան, սակայն հաջողության չի հասել: Գայլերից մեկը ժանիքները խրել է շան կոկորդը, իսկ մյուսները հարձակվել են մյուս կողմերից:

Գայլերի հարձակումը խիստ սարսափեցրել է գյուղի բնակչությանը, ովքեր պատասխանատուներից պահանջել են ապահովել գյուղացիների անվտանգությունը, քանի որ հավանականություն կա, որ սոված գայերը կարող են հարձակվել նաեւ մարդկանց վրա: