Ներկայումս Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակի համար նախադրյալներ չկան: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:
Նրա խոսքով` հանրապետությունում «խոզի գրիպի» դեպքեր են գրանցվել 2009-2010 թվականներին: «Հայաստանում 2009-ի նոյեմբերի 4-ին գրանցվել է «խոզի գրիպի» դեպք, իսկ արդեն 2010-ի փետրվարի 10-ին հաջողվել է վերացնել հանրապետությունում այդ համաճարակի նախադրյալները»,-ասաց Ասոյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանում այդ ժամանակահատվածում չի գրանցվել այդ գրիպից մահացության ոչ մի դեպք:




























