Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 10-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը եւ զարգացման հեռանկարները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: