Նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարը շարունակելու համար սիրիացի խռովարարները սկսել են զբաղվել սիրիական հնագիտական իրերը վաճառքի հանել, գրում է «The Washington Post»-ը: «Մի քանի օր մենք մարտիկներ են, մյուս օրերին` հնագետներ», - թերթին ասել է Իդլիբ քաղաքից 27-ամյա ապաստամբ Ջիհադ Աբու Սաուդը:

ՄԱԿ-ի եւ բնապահպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ Սիրիայում պատմական հուշարձաններն ավելի նոր ու վտանգավոր սպառնալքի են հանդիպել`մաքսանենգների եւ առեւտրականների բարդ ցանցին, հիմնականում անփող խռովարարներից կազմված, որոնք ցանկանում են գումար վաստակել երկրի մշակութային հարստության հաշվին:

Չնայած Սիրիայի խռովարարների Ազատ բանակը բազմիցս ընդգծել է մշակութային ժառանգությունը պահպանելու իրենց հավատարմությունը, խռովարարների առաջնորդները պաշտպանում են հնագույն իրերի ապօրինի վաճառքը` դա համարելով ֆինանսավորման կենսական կարեւորության աղբյուր` իրենց ապստամբությանն աջակցելու համար: Խռովարարները նշել են, որ միջին ավարը սեւ շուկայում արժե 50 հազ. դոլար:

Խռովարարներն ասել են, որ ապրանքի առաջին կանգառը Հորդանան է, Թուրքիան եւ Լիբանանը նույնպես որպես ակտիվ շուկա են հանդես գալիս:

Հորդանանի իշխանությունները գիտեն հնագույն իրերի հոսքի մասին: Շաբաթ ոստիկանությունը սիրիական 40 հնագույն արտեֆակտ է առգրավել Ռամտում, որը մաքսանենգ գանձարան է համարվում: Ի դեպ, մաքսանենգ եղանակով փոխադրված այդ իրերը միջնորդավորված կերպով վաճառում են հավաքորդներին եւ առեւտրականներին, որոնք դրանք փոխադրում են Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ Ասիա: