Հայաստանը շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ եւ տարածաշրջանում կայունության հաստատմամբ: Այդ մասին, պատասխանելով «Թայմս»-ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ «Chatham House»-ում ունեցած ելույթից հետո:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Լոնդոնից, Հայաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում մեր երկրի շահագրգռվածությունն ապացուցվում է 2008թ. օգոստոսին ծագած հակամարտության ժամանակ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշմամբ:




























