Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վիկտոր Յանուկովիչի հետ եւ շնորհավորել վերջինիս։

Թուրքական Aktifhaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Սաուդիան Արաբիայի թագավոր Աբդուլլահի հետ եւ քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները։

Էրդողանը կապնվել է նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ Վերջինս Էրդողանին տեղեկություններ է հաղորդել Իսրայել եւ Պաղեստին կատարած այցի վերաբերյալ։