Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ-ում խաղաղության պահպանման համար Հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովմանը վերաբերող համաձայնագիրը:
Հայաձայն այդ փաստաթղթի, այդ ուժերի գործունեության ու անձնակազմի ֆինանսավորումը կատարվելու է այն երկրների կողմից, որոնք իրենց զորամիավորումները ներգրավելու են այդ ուժերի կազմում: Այդ ֆինանսավորումը արտացոլվելու է նշված երկրների բյուջեներում:
«Ֆինանսավորման համար կարող են օգտագործվել նաեւ ԱՊՀ անդամ այլ երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից ստացվող միջոցները»,- նշված է հանաձայնագրում:
Նշվում է նաեւ, որ այս համաձայնագրի իրականացումը չի բերի Ռուսաստանի դաշնային բյուջեում լրացուցիչ ծախսերի:




























