Բոլոր ընտրատեղամասերում, որտեղ կարողացել են այցելել դիտորդները, քվեարկության գործընթացն ընթացել է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան:
Նա նշել է, թե անձամբ այցելել է 5 տեղամասեր, որտեղ բոլոր ընթացակարգերը պահպանվել են. «ԵԱՀԿ դիտորդները մտադիր չեն սահմանափակվել միայն Երեւանում տեղամասեր այցելելով: Դիտորդները կլինեն նաեւ մարզերում»,- ասել է նա:
Պիցուլան նաեւ ընդգծել է,թ ե դիտորդները Հայաստան են ժամանել ոչ միայն ընտրությունների օրվա գնահատական տալով, հետեւաբար բոլոր եզրակացությունները կանեն ողջ ընտրարշավը հաշվի առնելով: Նրա խոսքով, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ղեկավարվել է ոչ թե իրավիճակը մեկ այլ երկրի հետ համեմատելով, այլ նույն երկրում նախորդ ընտրությունների հետ համեմատելով: նա նշել է, թե փետրվարի 19-ին, ժամը 11-ին դիտորդները կներկայացնեն նախնական գնահատականները:




























