Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե ավանում 14-ամյա քուրդ մի երեխա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել 2009-ի հոկտեմբերի 9-ին՝ ոստիկանության վրա քարեր նետելու եւ ապօրինի ցույցի մասնակցելու համար:
Դիարբեքիրի դատարանը սկզբում որոշում էր կայացրել 10 տարի ազատազրկման դատապարտել` «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «ցույցի ցրման ընթացքում դիմադրություն ցույց տալու» մեղադրանքով: Այնուհետ դատարանը «մարդասիրություն» է դրսեւորել եւ երեխայի պատժաչափն իջեցրել է 5 տարի եւ 15 օրվա:




























