Վրաստանում այս տարի խոզի գրիպից մահվան 6-րդ դեպքն է գրանցվել. Փետրվարի 18-ի գիշերը երեք տարեկան երեխա է մահացել:
Վրացական հեռուստաալիքների փոխանցմամբ` երեխան տառապել է լեյկեմիայով եւ երկար ժամանակ բուժման կուրս է անցել Թբիլիսիի մանկական հիվանդանոցում:
Բժիշկները մի քանի օր առաջ նրա մոտ «խոզի գրիպ» են ախտորոշել: «Երեխան ծանր հիվանդություն է ունեցել` լեյկեմիա: Նրա առանց այդ էլ ծանր վիճակը էլ ավելի է վատթարացրել H1N1 վիրուսը»,-հայտարարել է հիվանդանոցի փոխտնօրեն Իվանե Չխեիձեն:
Նրա խոսքով` գրիպի ներկա սեզոնի սկզբից Վրաստանում գրանցվել է վիրուսի 178 դեպք, որից 28-ը երեխաների շրջանում:



























