Լաս Վեգաս սթրիփ թաղամասում հրաձգության եւ դրան հաջորդած ավտովթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են: 

Ըստ տեղական ոստիկանության տվյալների՝ երկու մեքենաների վարորդները, որոնցից մեկը Maserati մակնիշի է, սկսել են կրակել  հենց բանուկ փողոցում։ 

Հրաձգությունից հետո մեքենան բախվել է անցնող տաքսուն։ Maserati-ի վարորդը, ինչպես նաեւ տաքսու ուղեւորն ու վարորդը տեղում մահացել են։ Եւս երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Հինգ մեքենա վթարի մասնակից են դարձել։ Փոխհրաձգությանը մասնակցած երկրորդ վարորդը փախել է դեպքի վայրից։

LifeNews-ը մանրամասննում է, որ  Լաս Վեգաս սթրիփը 7 կմ երկարությամբ ճանապարհ է։  Հենց այնտեղ է գտնվում խոշորագույն խաղատների եւ հյուրանոցների մեծ մասը։