Փետրվարի 12-ի ժամը 4-ից կաթվածահար է եղել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Պատճառը ղազախական «DTR Airlines» ընկերության ինքնաթիռի՝ ամառային թռիչքուղուց դուրս գալն է եղել:
Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, ղազախական ինքնաթիռն Ալմա-Աթայից մեկնում էր Հոնգկոնգ եւ պետք է վերալիցքավորվեր Թբիլիսիում, բայց վայրէջքի ժամանակ դուրս է ընկել ուղուց:
Ինքնաթիռում եղել է 55 տոննա բեռ: Նեռկայումս ընթանում է բեռնատար ինքնաթիռի բեռնաթափումը, որ վերադարձնեն այն թռիչքուղի եւ ուղարկեն նշանակման կետ:
Հատուկ հանձնաժողովը պարզում է միջադեպի պատճառները: Առայժմ հետաձգվել են մի քանի միջազգային չվերթներ։ Օդանավակայանը չի կարողացել ընդունել երկու ինքնաթիռ Եվրոպայից, որոնք վայրէջք են կատարել Երեւանում:
Ռոսբալտ ընկերության տվյալներով, այսօր Թբիլիսիից ոչ մի չվերթ չի իրականացվել, օդանավակայանը չի ընդունել Մյունխենի, Ստամբուլի, Պրագայի եւ այլ քաղաքների չվերթները:
Թբիլիսիում այժմ առատ ձյուն է տեղում, բայց Վրաստանի Միացյալ տրանսպորտային վարչակազմի տվյալներով՝ արդեն օրվա կեսին հնարավոր կլինեի վերականգնել օդանավակայանի աշխատանքը:




























