Նյու Յորքում հետաքննում են ոստիկանի գործը, ում տեղական մամուլում կնքել են մարդակեր-ոստիկան անվամբ: Գիլբերտ Վելլը մտադիր էր առեւանգել սեփական կնոջը` Քեթլին Մենգան-Վելլին` բռնաբարելու, սպանելու եւ ուտելու համար:

Կինը տեղեկացել էր ամուսնու ծրագրերի մասին` լրտեսական ծրագրեր տեղադրելով նրա համակարգչի վրա, հաղորդում է Associated Press-ը: Նման քայլի նրան դրդել էր ամուսնու տարօրինակ վարքը: Պարզվել է, որ ամուսինը «մասնատման» սիրահարների եւ մեռյալների լուսանկարների կայքերի մշտական այցելու էր դարձել, հայտնում է NTV-ն:

«Նրանք պատրաստվում էին կապել ինձ եւ կտրել կոկորդս: Ապա հաճույք ստանալ` դիտելով, թե ինչպես է հորդում արյունս»,- դատարանում պատմել է կինը:

Ոստիկանն ընկերների հետ ծրագրում էր առեւանգել մոտ հայուր կանանց: Մի զոհին ուզում էին ողջ-ողջ վառել կրակի վրա: Ըստ համակարգչի նյութերի` եւս երկու կանանց պատրաստվում էին բռնաբարել:

Ոստիկանի պաշտպանները պնդում են, որ խոսքն անվնաս ֆանտազիաների մասին է, որի համար չի կարելի պատժել: Սակայն դատախազը նշել է, թե ոստիկանն իսկական սպառնալիք է դարձել իրական կանանց համար: