Նյու Ջերսիում ձկնորս Դուգ Քաթլերին հաջողվել է «հրեշ ձուկ» որսալ:

Ձկնորսության ժամանակ ամերիկացին ջրում նկատել է խոշոր օձաձկան եւ սկսել հետապնդել նետուաղեղով: Ի վերջո ձկանը ջրից հանելով՝ ձկնորսն ապշել է. արնահոսող  մեծ երախով եւ կոնաձեւ ատամներով ծովային երկարուկ արարածն ավելի շատ նման է եղել գիտաֆանտաստիկ ֆիլմերի հերոսի, քան  կենդանու, նշում է NY Daily News-ը:

Լուսանկարները հայտնվել են Reddit եւ imgur սոցցանցերում` հավաքելով արդեն միլիոնից ավելի դիտումներ: Դրանցում ձկնորսը պատկերված է իր որսի հետ: 

NY Daily News-ի լրագրողները դիմել են փորձագետների՝ պարզելու համար, թե ինչ կենդանի  է լուսանկարներում: «Լուսանկարները թույլ չեն տալիս հաշվելու շնչառական անցքերի քանակը, սակայն, եթե հաշվի առնենք մեծությունը, հավանաբար, դա ծովային քարալեզ է», - պատմել են Նյու Յորքի շրջակա միջավայրի պահպանության բաժանմունքում: Սակայն վստահ չեն, քանի որ սովորաբար քարալեզները մինչեւ 90 սմ երկարոթյուն են ունենում, իսկ այս արարածն ավելի խոշոր է, գրում է  NEWSru.com-ը: