Ղրիմում փետրվարի 26-ի առավոտյան գնդակահարվել է Սիմեզի քաղաքաետ Կիրիլ Կոստենկոն: Այդ մասին հայտնել են ՆԳ վարչությունից: Դիակը հայտնաբերվել է առավոտյան ժամը 9-ին, տներից մեկի մոտ:

Ոչ պաշտոնական տվյալներով, հարձակվողը գնդակահարել է Կոստենկոյից տեղական վարչակազմի շենքի մոտ` ինքնաձիգից կրակելով նրա մեքենային: Քաղաքապետի մարմնից չորդ գնդակ են հանել: Նա մահացել է տեղում:

Ավելի ուշ հրշեջները Կոշկա լեռան վրա այրված մեքենա են գտել, որի մեջ քանդված Կալաշնիկովի ինքնաձիգ է եղել:

2011թ. հուլիսի 28-ին Կոստենկոն ձերբակալվել էր 400 հազար գրիվան կաշառք ստանալու կասկածով, իսկ օգոստոսի 11-ին ազատ էր արձակվել: