Մի խումբ լրագրողներ եւ իրավապաշտպաններ կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հետ վերցնել «Զանգվածային լրատվամիջոցների մասին», «Խոսքի ազատության մասին», «Օպերատիվ հետաքննական գործունեության», «Հետախուզական եւ հակահետախուզական գործունեության» եւ «Տեղեկատվություն ստանալու մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենսդական նախաձեռնությունը։
Ադրբեջանական Turan գործակալության հաղորդմամբ, «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ մեկը, առանց սեփական թույլտվության եւ ցանկության, չի կարող լրագրողների կողմից լուսա կամ տեսա նկարահանվել կամ էլ ձայնագրվել, բացառությամբ օպերատիվ հետաքննչական միջոցառումների դեպքում"։
Իրավապաշտպանները եւ լրագրողները կոչ են անում նախագահին՝ նախքան փոփոխություններ կատարելը, փոխանցել այն փորձագետների եւ հասարակության քննարկմանը։
«Քննարկումից կարող են իրավական նոր նորմատիվներ ծնվել, որոնք կհավասարակշռեն մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության եւ հասարակական իրադաձությունների մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- նշված է նախագահին ուղղված դիմում։
Միեւնույն ժամանակ, երեք պատգամավորներ պաշտոնապես հերքել են լուրերը, որ խոհրդարանական երեք հանձնաժողովներ դեկտեմբերի 30-ին միաձայն կողմ են արտահայտվել «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն։
Խորհրդարանի մարդու իրավունքերի հանձնաժողովի անդամ, «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Արզու Սամեդբեյլին հայտարարել է, որ ո՛չ ինքը եւ ո՛չ էլ իր գործընկեր Իլթիզամ Աքբերլին նիստին չեն մասնակցել։
Քվերկությանը մասնակցելու մասին լուրերը նաեւ հերքել է «Ումիդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Իգբալ Աղաձեն։
«Ես այնտեղ չեմ եղել եւ տեղյակ չեմ քվեարկությունից»,-ասել է նա։
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաեւը հաստատել է իր մասնակցությունը հանձնաժողովի նիստին, սակայն նշել է, որ դեմ է առաջարկվող փոփոխություններին։
«Ես դեմ եմ այդ փոփոխություններին, սակայն դեմ չեմ արտահայտվել, որ այս թեման քննարկվի արտահերթ նիստում, ոչ ավելին։ Արտահերթ նիստի ժամանակ ես դեմ եմ արտահատվելու այդ փոփոխություններին»,-հավելել է նա։




























