NEWS.am-ը  ներկայացնում է «The Toronto Star»-ում հրապարակված Օլիվիա Ուորդի հոդվածը որոշակի կրճատումներով.

1960-ականներին Սարգիս Ասատուրյանն իրեն անվտանգ էր զգում Հալեպի Մայդան աղմկոտ թաղամասում, Հաֆեզ Ասադի այն ժամանակվա Սիրիայում. «Դա առեւտրային շրջան էր, ինչպես գյուղը, եւ բնակիչների 90 տոկոսը հայեր էին: Մեզ ոչ ոք չէր անհանգստացնում: Մահմեդականները մեզ համարում էին իրենց հայ եղբայրները»,-ասում է  Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Թեեւ քրիստոնյա հայերը  Սիրիայի 22 միլիոնանց բնակչության մեջ կազմում են ընդամենը 120 հազար, նրանք ամենակրթված մասնագետներից են համարվում:  Սպառնալիքները, մարդկանց առեւանգման ու սպանության դեպքերը, հայկական եկեղեցիների պայթեցումները ստիպեցին հազարավոր հայերի լքել իրենց տները, թողնել բիզնեսը:

Հիմա հազարավոր հայեր միացել են ավելի քան 600 հազ. սիրիացի փախստականների բանակին:  Առնվազն 6000-ին ընդունել է Հայաստանը`  ցուցաբերելով օգնություն, արագ կերպով լուծելով կացության  եւ քաղաքացիության հարցերը` չնայած  իր սուղ միջոցներին: Շատերը կարոտով են նայում Սիրիային, սակայն մարող հույսով, որ երբեւէ կարող են վերադառնալ: